Արհեստական բանականության հետ հարց ու պատասխանները մտորելու տեղիք են տալիս: Ալգորիթմներն սկսում են օգտագործել հայկական կենցաղային բառապաշարը, և գնալով տենդենցը խորանում է: Այդպես էլ կլինի, քանզի հայկական ինտերներտից, սոցցանցերից, մեսենջերներից ու հեռաոսազանգերից ստացված տեղեկատվության հիմնական մասը ցածր որակի խոսակցական բառապաշար է...
2025 թ. առաջին եռամսյակում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով։
Թվում է՝ դրական միտում է, սակայն մակրոտնտեսական այս թվերի հետևում նկատվում են կառուցվածքային լուրջ խնդիրներ...
Թուրքական տնտեսությունը ահռելի է իր ծավալներով և առանձին ապրանքային շուկաներում մերձավոր արևելյան տնտեսական տարածքում մեր հարևանն ունի բավականին բարձր ցուցանիշներ և համեմատական առավելություններ...
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց «Մասրիկ-1» արդյունաբերական արևային էլեկտրակայանի շահագործման թույլտվության մասին։ 55 ՄՎտ հզորությամբ այս կայանը միանում է արդեն գործող 72 կայաններին: Կառուցման փուլում է ևս 47-ը։ Եթե բոլոր նախագծերն ավարտվեն, Հայաստանում կգործի 119 արևային կայան՝ շուրջ 557 ՄՎտ դրվածքային հզորությամբ...
ՀՀ Գլխավոր դատախազը Հ1-ի եթերում հայտարարում է, որ յոթ տարվա ընթացքում մոտ 450 մլն ԱՄՆ դոլարի չափով գործեր են քննել և իբր դրանց մի մասի չափով կան պետական բյուջե մուտքեր...
2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել է 4400 ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա 4000-ի փոխարեն՝ արձանագրելով 10% աճ...
էն որ հրապարակում ծղրտում էին, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, հիշում եք չէ՞:
Հիմա մեր քաղաքացիներին ներկայացնում եմ 2025 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների մի շատ հետաքրքիր և ուսանելի աղյուսակ...
Համացանցում տարածվում են գյուղացի ֆերմերների տեսանյութերը, որտեղ ներկայացվում են անձրևի և կարկուտի հասցրած ահռելի վնասները: Իսկապես շատ ցավալի է, որ արյուն-քրտինքով մշակված այգիներից այլևս բերք չեն ստանալու և կանգնած են պարտքերի ու վարկերի առջև ձեռնունայն...
Այս այլասերված, պայթած և գլխատված հասարակությունում, ուր ատոմացված տարրերը քաոսային շարժումներ են անում դեպի գլոբալիզմ և նեոլիբերալիզմ, ակնհայտ է, որ զուտ ազգային, հայկական լեզվամտածողությամբ ԱԲ-֊ն չի լինելու զանգվածային...
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...